▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կեղծ ահազանգի պատճառով իրեն մեկ և կես ժամ մեկուսացրել են ընտրական պրոցեսից»

«15/17 տեղամասում ես վստահված անձ էի, հանգիստ հետևում էի ընտրությունների ընթացքին։ Ոստիկանները մոտեցան ինձ և ասացին, որ ահազանգ են ստացել, որ ես ուղղորդում եմ ընտրողներին»,- «Հայաստան» դաշինքի մամուլի սրահում ասուլիսի ժամանակ ասաց Արարատի մարզի Այգեստան համայնքի ղեկավար Սոկրատ Հովսեփյանը:

Շարունակելով թեման՝ նշեց, որ կեղծ ահազանգի պատճառով իրեն մեկ և կես ժամ մեկուսացրել են ընտրական պրոցեսից և թույլ չեն տվել հետևել գործընթացին:

Սոկրատ Հովսեփյանը պահանջ է ներկայացնում ոստիկանապետին՝ բացահայտել, թե ով է ահազանգողը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին