▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կին դարձած կամ կին ներկայացող տղամարդը չպիտի իրավունք ունենա, ասենք, երեխա որդեգրել ու մայր կոչվել. Բաբկեն Թունյան

ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

 

 

«Շատ կարճ ասեմ. Արսեն Թորոսյանին շատ հարգելով հանդերձ՝ չեմ կիսում իր տեսակետն ու հարցը էս տեսանկյունից ներկայացնելու մոտեցումը։

Այո, կինը պիտի պաշտպանված լինի ու բռնության չենթարկվի, ու ունենա նույն իրավունքները, ինչ տղամարդը։

Բայց կին դարձած կամ կին ներկայացող տղամարդը չպիտի իրավունք ունենա, ասենք, երեխա որդեգրել ու մայր կոչվել։ Երկու տղամարդը չեն կարող ընտանիք կազմել ու երեխա դաստիարակել՝ մամա-պապա խաղալ։

Էդ իմ սկզբունքային դիրքորոշումն է, ինչքան էլ ոմանց դա հետամնաց կամ կարծրատիպային թվա։

Խնդիրը էս վերջին հարթության մեջ է, ոչ թե կանանց իրավունքների։
Չնայած կանանց մասով էլ՝ չեմ կարծում, որ կնոջը ծեծող երրորդմասցի Գոքորը կոնվենցիայի ընդունումից հետո կնոջը չի ծեծելու։
Հա, կոնվենցիան կարդացել եմ, ու չնայած իրավաբան չեմ՝ բայց հասցրել եմ ահագին մասնագիտական կարծիքներ լսել։

Առայժմ այսքանը»։

Հավելենք, որ ավելի վաղ Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, իր մոտ տպավորություն է, որ Ստամբուլյան կոնվենցիան քննադատողները չեն էլ կարդացել այն:

«Կարդալուց հետո տպավորություն ստացա, որ այս՝ կանանց իրավունքները պաշտպանող կոնվենցիայի դեմ հանդես եկող մարդկանց, այդ թվում քաղաքական գործիչների մեծ մասը չի կարդացել այն, իսկ շատ փոքր մասն էլ կարդալով այն, ենթատեքստից կտրված կտորներ է մեջբերում՝ հետապնդելով հասկանալի քաղաքական շահեր, ինչպես շատ այլ կեղծ օրակարգերի ժամանակ։ Եվ միայն շատ-շատ փոքրաթիվ մարդիկ կարծես թե իրապես վտանգներ են տեսնում որոշ ձևակերպումների մեջ, որոնք սակայն կարելի է ասել չկան։ Փնտրել սև կատու մութ սենյակում, որում այն չկա, այդքան էլ հեշտ չի։

Վստահաբար կարող եմ ասել, որ կոնվենցիայի բովանդակությանը խորությամբ ծանոթ և կանանց իրավունքները կարևորող մարդիկ պետք է կողմ լինեն կոնվենցիայի ընդունմանը, քանի որ այն միջազգայնորեն ճանաչված իրավական շրջանակ է սահմանում կանանց և աղջիկների նկատմամբ ընտանեկան բռնությունը կանխարգելելու և դրանից պաշտպանելու համար»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին