▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կինը դատական կարգով կարող է ամուսնուն արգելել մուտք գործել խաղասրահ․ Ալեն Սիմոնյան

ԱԺ-ն նորից քննարկում է տոտալիզատորների գործունեության սահմանափակման մասին աղմկահարույց օրինագիծը

Խոսքը բուքմեյքերական ընկերությունների եւ վիճակախաղային էլեկտրոնային սարքերի գործունեությունը սահմանափակելու մասին է: Մայիսի 31-ին Ազգային ժողովում «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց «Իմ քայլը» դաշինքից հիմնական զեկուցող եւ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: Նրա խոսքով, օրինագիծը սահմանում է, թե ինչ են բուքմեյքերական ընկերությունները, ինչպես նաեւ դրանց տարատեսակները:

Արգելք է սահմանվում նաեւ ՀՀ տարածքում տեղական ցանցով օտարերկրյա տոտալիզատոր ընկերությունների կողմից իրենց ծառայությունների մասին գովազդի նկատմամբ:

Պատգամավորը նշեց, որ առաջարկվում է նվազագույն տարիքային շեմ սահմանել` այն դարձնելով 21 տարեկանը, բացատրելով, որ խաղային հաստատություններում նախքան քաղաքացուն ներս թողնելը, աշխատակիցները պարտավոր կլինեն նրանից անձը հաստատող փաստաթուղթ պահանջել:

Ընդ որում նա նշեց, որ կգրանցվեն նաեւ այլ պահանջներ տվյալ հարցում հսկողությունը մեծացնելու համար:

 

 

 

Բացի այդ առաջրկվում է սահմնափակել այն անձնաց մասնակցությունը, որոնք անգործունակ են ճանաչված, արգելափակել հասարակական վայերում մոլախաղերի կամակերպիչների կայքերը եւ սահմանափակումներ սահմանել կանխիկ միջոցներով վճարների համար:

Բացի այդ, անհրաժեշտության դեպքում, ընտանիքի անդամները կարող են դիմել դատարան` խնդրելով սահմանափակել ընտանիքի այլ անդամի հասանելիությունը մոլախաղերին վերջինիս մոտ խաղամոլության նշանների առկայության դեպքում:

Պատգամավորը կարծում է, որ նման կազմակերպությունների գործունեությունը պետք է արգելել բնակելի գոտիների, բժշկական կենտրոնների, մշակութային ժամանցի վայրերի, ինչպես նաեւ պատմական եւ մշակութային արժեք ունեցող վայրերի անմիջական հարեւանությամբ:

«Մենք նաեւ առաջարկում ենք արգելել էլեկտրոնային սարքերի տեղադրումը հանրային վայրերում, ինչպիսիք են գազալցակայանները», - ասաց Սիմոնյանը:

Բացի այդ առաջարկվում է, որ խաղային ավտոմատները եւ այլ մոլախաղերը, այդ թվում տոտալիզատորները գործեն միայն դրա համար խստորեն նախորոշված վայրերում, մասնավորապես Ծաղկաձորում, Սեւանում, Ջերմուկում եւ Մեղրիում: Սիմոնյանը վստահեցրեց, որ Կառավարության հաշվարկով նման միջոցները զգալի վնաս չեն հասցնի պետական բյուջեին եւ որ այդ օրինագիծը ուղղված է ծանր սոցիալ-տնտեսական վիճակի դեմ պայքարին:

Հիշեցնենք, որ այս օրինագիծը առաջ է բերել զգալի հանրային արձագանք։ Այսպես, բուքմեյքերական ընկերությունների աշխատակիցները մայիսի 29-ի առավոտվանից բողոքի ցույց են անցկացրել Հայաստանի խորհրդարանի շենքի առջեւ։ Նրանք բողոքում էին Հայաստանի Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եւ կառավարության հավանությանն արժանացած՝ Բուքմեյքերական ընկերությունների գործունեության մասին օրինագծի դեմ։

Նշենք, որ Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել վիճակախաղերի կազմակերպման պայմանների խստացման մասին օրինագծին, որը մշակվել է մոլախաղերի դեմ պայքարի շրջանակում։ Օրինագծի համաձայն՝ բուքմեյքերական գրասենյակները պետք է փակվեն։ Ընդ որում՝ օրենքը չի վերաբերելու առցանց ծառայություններին։ Օրինագծի համահեղինակներն են Նաիրա Զոհրաբյանը «Բարգավաճ Հայաստանից», խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Իմ քայլից» եւ պատգամավոր Սիփան Փաշինյանը «Իմ քայլից» (վարչապետի զարմիկը)։ Նրանց կարծիքով՝ լրացումների ընդունումը կարեւոր քայլ է մոլախաղերի դեմ պայքարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին