▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կիսաբաց լուսամուտներ»-ի պոռնո տեսարանների նկարագրության հարցը՝ ԱԺ-ում

Aravot.am-ը գրում է. Այսօր ՀՌԱՀ անդամի թեկնածու Տիգրան Հակոբյանն ԱԺ-ում ներկայացրեց իր ծրագիրը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նրան հարց ուղղեց «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման հետ կապված: Նա ասաց, որ Ա-թիվի հեռուստաալիքը փոխելիս, եթերում մի այնպիսի տեսարանի է ականատես դարձել, որ եթե իրեն պատմեին, որ այդպիսի բան կա՝ չէր հավատա.

 «Մի նախադասություն հնչեց, որ չգիտեմ…ինձ թույլ չեմ տա բարձրաձայնել: Դա պոռնո մտածողության ամենալկտի եւ բոլոր տրամաբանության, նորմալ հարաբերակցության կանոնակարգերին դեմ է: Ես ֆեյսբուքյան էջում գրառում արեցի եւ արձագանքներից հասկացա, որ այդ հաղորդման մեջ դա սովորական երեւույթ է: Հիմա ուզում եմ պատկերացնել ձեր գործողությունները՝ այս կարգի նախադասություններ լսելիս եւ այս կարգի հաղորդումների նկատմամբ, որտեղ բանավոր պոռնո տեսարաններ են նկարագրվում»:

Տիգրան Հակոբյանը պատասխանեց, որ իհարկե, լուծելու խնդիր ունեն՝ կապված հաղորդման որակի եւ տեսաձայնային պատկերների հետ, որոնց մասին նշվեց: Նա ասաց, որ այդ հաղորդումը չի նայել, չգիտի.

 «Ինչքանով ես նայել եմ այդ «Կիսաբաց լուսամուտները», մեզ կարող է դա դուր գալ կամ չգալ, բայց այն ներկայացում է այն խմբերի մտածելակերպը, ապրումները, որոնք Հայաստանում իրականություն են: Արգելել այդ բաները՝ կնշանակի ստեղծել ոչ իրական, վիրտուալ պատկեր, որը կսահմանափակի մեր՝ օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու իրավունքը: Ես չգիտեմ ինչ պոռնոյի մասին է խոսքը, եթե հայհոյանք կա, դրան պետք է արձագանքեն պատկան մարմինները, եթե բողոք լինեն, այդտեղ արգելանք կա»: 

Նա ասաց, որ եթերը գրաքննության ենթարկել չի կարելի: 

Առավել մանրամասն`սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին