ԲՀԿ-ական Արման Աբովյանը հանդես է եկել ֆեյսբուքյան ուղիղ եթերով, որին կից գրել է․
«Թուրքիայի էքսպանսիան Միջին արևելքում և հայկական գործոնը։
Այս օրերին ստանում եմ բազմաթիվ հարցեր, թե ինչո՞ւ Թուրքիան շատ է շտապում Հայաստանի տարածքով ստանալ Ադրբեջան-Նախիջևան ճանապարհը։
Դե, եթե խոսենք հեռանկարային տեսլականի տեսանկյունից, ապա թուրքերի համար ցամաքային լոգիստիկ կապը Ադրբեջանի հետ ունի կարևորագույն կենսական նշանակություն, որի համար իրենք, ի դեպ, պայքարում են մոտ 100 տարի։
Համոզված եմ, որ հենց այդ ճանապարհը (և միգուցե միջանցքը) աշխատի՝ այդ պահից սկսած կմեկնարկի Հայաստանի Հանրապետության մասնատման գործընթացը։ Ի դեպ, դա չի նշանակում, որ հենց անպայման միանգամից թուրքերը կսկսեն քրքրել Հայաստանի տարածքը՝ թուրքերը այդ գործընթացը կձգեն մի քանի տարի, բայց այն, որ ի վերջո Հայաստանի տարածքով անցնող ճանապարհը դեպի Ադրբեջան իրենք ռազմա֊քաղաքական առումով կաշխատեն լիովին վերահսկել, դա անկասկած է։

Իսկ ինչո՞ւ են թուրքերը շտապում, որ որքան հնարավոր է շուտ ստանան փաշինյանական իշխանություններից այդ բաղձալի ճանապարհը՝ դիտեք ստորև ներկայացված տեսանյութում։
Հ․Գ․ Կներեք մի քիչ հանպատրաստից նկարահանման համար)»։


