▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոչ՝ անմիջապես սաստել Ադրբեջանի ռազմական ագրեսիան

 

eufoa

 

 

 

 

 

 

 

Այսօր՝ հուլիսի 10-ին, EuFoA-ի տնօրեն Դիոգոի Պինտոն և ԵԽ մի շարք պատգամավորներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ Լեռնային Ղարաբաղի շփման գծում վերջին դեպքերի առնչությամբ: Այն ներկայացնում ենք ստորև.

 

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակամարտության սրացման մասին փաստող վերջին դեպքերը, որոնք, ցավոք, կրկին մարդկային կորուստների պատճառ դարձան, խիստ մտահոգիչ են մեզ բոլորիս համար, քանի որ մենք հավատում ենք խաղաղության և փոխըմբռնման արժեքներին: Այդ առիթով, մենք մեր ցավակցություննու զորակցություն ենք հայտնում զոհվածների հարազատներին և ընկերներին:

ԶահրաԳուլիևան և նրա տատիկը՝ Սահիբան, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով գրանցված վերջին լարվածության հերթականզոհերն են: Ադրբեջանի համար սովորական գործելաոճ է դարձել կրակ բացել Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ քաղաքացիական բնակավայրերին շատ մոտ դիրքերից (այդ գործելաոճը մեծապես քննադատվում է Ժնևի Կոնվենցիայով, և ինքնին համարվում է պատերազմական հանցանք)` վտանգի տակ դնելով սեփական բնակիչներին:

Այս երկու անունները ավելանում են հայ և ադրբեջանցի բոլոր այն զոհված քաղաքացիական և զինվորական անձանց ցուցակին, որոնք անդառնալի գին են վճարել միջազգային հանրության անտարբերության և ձախողման հետևանքով, քանի որ չենկանխվել Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման փորձերը:

Անցյալ տարվա «քառօրյա պատերազմին» հաջորդող շրջանում Ադրբեջանի նախագահ ԻլհամԱլիևը հրաժարվեց համաձայնություն տալԵԱՀԿ Մինսկի խմբի մոնիթորինգային հնարավորությունների ընդլայնման առաջարկին, ինչի հետևանքով Ադրբեջանը ոչ միայն ուժեղացրեց իր հակահայկական քարոզչությունը և մեծացրեց պատերազմի սպառնալիքների ինտենսիվությունը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ, այլև ակտիվացրեց սադրիչ գործողությունները: Սա Բաքվի պատասխանն է երկրի ներսում մարդու իրավունքների խախտումների և մամուլի ազատության սահմանափակման վերաբերյալ արտաքին քննադատություններին և ճնշումներին, ինչպես նաև վերջին շրջանում Ադրբեջանի՝ ահաբեկչական կազմակերպություններին զենք վաճառելու վերաբերյալ տեղեկությունների տարածմանը:

Մենք կոչ ենք անում անմիջապես սաստել Ադրբեջանի ռազմական ագրեսիան, և վերահաստատում ենք մեր այն համոզմունքը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է խաղաղ լուծում ստանա՝ տեղի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի հիման վրա: Սա միակ ուղին է՝ դադարեցնելու երկու կողմերի շրջանում քաղաքացիական և զինվորական անձանց հետագա հնարավոր մահվան դեպքերը:

Մենք նաև կոչ ենք անում Եվրոպական Միությանը ակտիվորեն նպաստելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը՝ աջակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և առկախելով քաղաքական համագործակցությունը Ադրբեջանի հետ առ այն, քանի դեռ այդ երկիրը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը և ոտնահարել մարդու իրավունքները:

 

Եվրոպայի խորհրդարանի անդամներ՝

Ֆրանկ Էնգել, ԵԺԿ

ՋոսուԽուարիստի, Եվրոպական միացյալ ձախեր/Նորդ ձախ կանաչներ խմբակցություն

Պետեր Նիեդերմյուլլեր, Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն

ՅարոմիրՇտետինա, ԵԺԿ

Ժոզեֆ-Մարիա Տերիկաբրաս, Կանաչներ/Եվրոպական ազատ դաշինք

EuFoA-ի տնօրեն

ԴիոգոՊինտո

 

###

EuFoA-ն ուրախ կլինի տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն և մեկնաբանություններ ըստ անհրաժեշտության: Խնդրում ենք դիմել EuFoA բրյուսելյան գրասենյակի կոորդինատոր ՝ ԱլեքսանդրաՌոուսիին՝ alexandra.roussi@eufoa.org +3222331101 կամ EuFoAերևանյան գրասենյակի կոորդինատոր Տաթև Հայրապետյանին՝ tatevik.hayrapetyan@eufoa.org +37477427383: EuFoA ծրագրերի մասին տեղեկատվությունը հասանելի է www.EuFoA.org-ում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին