▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոչ Եվրամիությանը` վիզաների ազատականացման կոնկրետ քննարկումներ սկսել

ԱԺ-ն այսօր ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում հայտարարեց.

 «Սա այն եզակի համաձայնագրերից է, որ հայաստանյան քաղաքական ուժերի մեջ կա բացարձակ կոնսենսուս: Այն բաղկացած է 386 հոդվածից, որոնք ներառում են խիստ դետալային լուծումներ»։

Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում նշեց, որ ԵՄ կողմից համաձայնագրի առաջադրումը ՀՀ-ին ու վավերացումը լավություն չէ, սա ԵՄ խաղի կանոն է:

«Հաշվի առնելով այն, որ իմիտացիաների ժամանակն ավարտվել է, առաջարկվելու են լրջագույն քայլեր, իսկ եթե չլինի այդպես այդ համաձայնագիրը կմնա դարակում դրված: Համաձայն եմ, որ էյֆորիայի մեջ ընկնել պետք չէ, քանի որ հետո սկսվելու է ամենապատասխանատու քայլը` կատարել համաձայնագրի պահանջները։ Վիզաների ազատականացման դեպքում ԵՄ-ն մտավախություն ունի, որ կկրկնվի Ուկրաինայի, Վրաստանի օրինակները»։

Զոհրաբյանը կոչ արեց ԵՄ-ին` պատշաճ ժամկետներում վիզաների ազատականացման կոնկրետ քննարկումներ սկսել։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին