▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոծկել եք փաստերը, որոնք ցույց են տալիս, որ Ավետիք Բուդաղյանին սպանել է Սուրիկ Խաչատրյանը.Փաշինյանը՝ Դատախազին

«2013 թվականի հոկտեմբերի մեկին ԱԺ-ում բարձրաձայնեցի կոնկրետ փաստեր, որոնք վկայում են, որ Դուք լինելով զինվորական դատախազ ու վերահսկելով 2013 թվականի հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպի նախաքննությունը՝ շրջանցել, կոծկել, չնկատելու եք տվել բոլոր այն փաստերը, որոնք ցույց են տալիս, որ Ավետիք Բուդաղյանին սպանել է անձամբ Սուրիկ Խաչատրյանը: Այն ժամանակ՝ Ձեր եզրափակիչ ելույթում Դուք չանդրադարձաք սրան, միայն ասացիք, որ պատրաստ եք հրապարակային քննարկման: Ես ընդունեցի այդ առաջարկը՝ հորդորելով անցկացնել ուղիղ եթերում: Հետո Դատախազությունը հաղորդագրություն տարածեց, թե հրապարակային քննարկում ասելով նկատի ունեք Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշման չգիտեմ որ կետը, ըստ որի՝ հրապարակային քննարկում է նաև այն քննարկումը, որին մասնակցում էին 3 հոգի՝ ինչ-որ սենյակում փակված: Ասացիք նաև, որ հրապարակային քննարկում լինում է նաև հեռակա հաղորդագրություններով: Մինչ օրս իմ բերված փաստերը որևէ կերպ չեք հերքել: Հիմա պնդում եմ նույնը: Եթե ունեք հակափաստարկներ՝ ասեք, եթե ոչ՝ պետք է հրաժարական տաք: Ընդ որում, սա ընթացիկ իրավիճակից բխող շեշտադրում է: Դուք պատասխանատվություն եք կրում այն ամենի համար, ինչը վերջին 2 տարում տեղի է ունենում Սյունիքում՝ ներառյալ երեկվա կրակոցները»,-դիմելով Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ ասաց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Գլխավոր դատախազը պատասխանեց, որ հիմա էլ պատրաստ է հրապարակային քննարկման.

«Բայց հրապարակայնությունը չի ենթադրում Ձեր կողմից նշված պայմանները, հանգամանքները, վայրը: Հրապարակայնությունը ևս իրավական կատեգորիա է: Ես պատրաստ եմ քննարկման իրավունքի տեսակետից և մասնագիտական առումով: Ինչ վերաբերում է գործի հանգամանքներին, ասեմ, որ ցանկացած ոք կարող է ձայնագրությունները վերցնել և լսել: Հիմա էլ վերահաստատում եմ՝ տվյալ գործում չկա մի փաստ, հանգամանք, որի համար անձնական պատասխանատվություն չկրեմ: Եվ, միայն դատական նիստի արձանագրությունները ստանալով՝ վստահ եմ, որ Ձեր բոլոր հարցերի պատասխանները կստանաք: Իսկ 2-րդ գործի հետ կապված հարուցվել է քրեական գործ, ու քանի որ վկաները չեն ներկայացել, որոշվել է նրանց բերման ենթարկվել»,-ասաց Գևորգ Կոստանյանը:

«Ասացիք՝ պատասխանատվություն եք կրում..դատարանը որոշում էր կայացրել, որ Սուրիկ Խաչատրյանի մերձավորների հեռախոսային խոսակցությունները գաղտնալսեն: 2013 թվականի հուլիսի 30-ին գործը վարող քննիչը գնացել է ԱԱԾ, ուզել գաղտանլսումները, ասել են, որ տեխնիկական պատճառներով չեն գաղտնալսել: Հիմա Ձեր ասած բառակույտ իրավաբանությամբ բացատրեք՝ հնարավո՞ր է, որ որևէ ընդդիմադիր քաղաքական գործչի ասեն տեխնիկական պատճառներով չենք գաղտնալսել: Ձեր իրավաբանությունը բառակույտ ա ու Կաշպերովսկու ժեստերով ցուցամատի շարժումնե՞ր»,-արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:

«2013 թվականի հոկտեմբերի մեկին ԱԺ-ում բարձրաձայնեցի կոնկրետ փաստեր, որոնք վկայում են, որ Դուք լինելով զինվորական դատախազ ու վերահսկելով 2013 թվականի հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպի նախաքննությունը՝ շրջանցել, կոծկել, չնկատելու եք տվել բոլոր այն փաստերը, որոնք ցույց են տալիս, որ Ավետիք Բուդաղյանին սպանել է անձամբ Սուրիկ Խաչատրյանը: Այն ժամանակ՝ Ձեր եզրափակիչ ելույթում Դուք չանդրադարձաք սրան, միայն ասացիք, որ պատրաստ եք հրապարակային քննարկման: Ես ընդունեցի այդ առաջարկը՝ հորդորելով անցկացնել ուղիղ եթերում: Հետո Դատախազությունը հաղորդագրություն տարածեց, թե հրապարակային քննարկում ասելով նկատի ունեք Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշման չգիտեմ որ կետը, ըստ որի՝ հրապարակային քննարկում է նաև այն քննարկումը, որին մասնակցում էին 3 հոգի՝ ինչ-որ սենյակում փակված: Ասացիք նաև, որ հրապարակային քննարկում լինում է նաև հեռակա հաղորդագրություններով: Մինչ օրս իմ բերված փաստերը որևէ կերպ չեք հերքել: Հիմա պնդում եմ նույնը: Եթե ունեք հակափաստարկներ՝ ասեք, եթե ոչ՝ պետք է հրաժարական տաք: Ընդ որում, սա ընթացիկ իրավիճակից բխող շեշտադրում է: Դուք պատասխանատվություն եք կրում այն ամենի համար, ինչը վերջին 2 տարում տեղի է ունենում Սյունիքում՝ ներառյալ երեկվա կրակոցները»,-դիմելով Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ ասաց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Գլխավոր դատախազը պատասխանեց, որ հիմա էլ պատրաստ է հրապարակային քննարկման.
«Բայց հրապարակայնությունը չի ենթադրում Ձեր կողմից նշված պայմանները, հանգամանքները, վայրը: Հրապարակայնությունը ևս իրավական կատեգորիա է: Ես պատրաստ եմ քննարկման իրավունքի տեսակետից և մասնագիտական առումով: Ինչ վերաբերում է գործի հանգամանքներին, ասեմ, որ ցանկացած ոք կարող է ձայնագրությունները վերցնել և լսել: Հիմա էլ վերահաստատում եմ՝ տվյալ գործում չկա մի փաստ, հանգամանք, որի համար անձնական պատասխանատվություն չկրեմ:»,-ասաց Գևորգ Կոստանյանը:
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին