▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոլեկտիվ թունավորումները՝ գործողության մեջ

Մի ժամանակ հեռւստատեսությամբ տեղեկանում էինք անհատական կամ խմբակային թունավորման դեպքերի մասին.ասենք՝ ինչ-որ մեկը կամ ընտանիքի անդամներ թունավորված սունկ էին ուտում կամ՝տնային պայմաննրում անհաջող պատրաստված բանջարեղենային պահածո: Հիմա հերթը հասել է կոլեկտիվ թունավորումներին:

Արդեն քանի անգամ  մանկապարտեզի սաներ են սննդային թունավորումով հայտնվել հիվանդանոցում, մի օր՝ռեստորանի հարսանքավորներն են հարսանիքից հետո «կոլեկտիվ» հայտնվում հիվանդանոցում ու երեւի թե Աստծուն փառք տալիս, որ ժողովրդական ասացվածքը, թե «Ընկերովի մահը հարսանիք է»՝ չիրականացավ, մի օր ինչ-որ մի գյուղում էին ինչ-որ անհայտ սունկ վաճառողից գնած սունկից թունավորվել, երեկ էլ թունավորումն ընդգրկել էր հանրապետության դպրոցներից մեկը, որի թեման հեղեղել էր հեռւստաեթերը. մեկը պնդում էր, թե պատճառը «քաղցր երշիկն է», մեկը թե՝ալյուրի մեջ աղի փոխարեն շաքարավազ են գցել... Սա ի՞նչ է , դիվերսիա՞՝ ազգի նկատմամբ / դե պատմության դասագրքերից հայտնի է, թե թշնամին ինչ մեթոդներով կարող է վնասարարություն անել /, թե՞ ուղղակի Հայաստան անորակ սնունդ է ներկրվում, ճաշարաններում ու ռեստորաններում էլ պատշաճ հսկողություն չի իրականացվում ՝մինչեւ մարդիկ չեն թունավորվում. փոխանակ կանխվեն նման դեպքերը, հետեւանքներն են սկսում վերացնել ու մանկապարտեղ, դպրոց, ճաշարան ու ռեստորան փակում, մինչեւ տեսնեն, թե «հետաքննությունն ինչ պարզեց»:

Գայանե Հովսեփյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին