Նիդերլանդների ներկայացուցիչը հեռացվել է «Եվրոտեսիլի» եզրափակչից
Նիդերլանդների ներկայացուցիչը «Եվրոտեսիլի» եզրափակչից ժամեր առաջ հեռացվել է մրցույթից: Այս մասին հայտնում է մրցույթի պաշտոնական կայքը։
Յոսթ Քլայնն, ըստ տեղեկությունների` «ոչ պատշաճ պահվածք» է դրսևորել պրոդյուսերական թիմի կին անդամի նկատմամբ:
«Մենք զրո հանդուրժողականության քաղաքականություն ենք վարում մեր միջոցառման ժամանակ ոչ պատշաճ պահվածքի նկատմամբ և պարտավորվում ենք ապահովել անվտանգ աշխատանքային միջավայր մրցույթի ամբողջ անձնակազմի համար: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Յոսթ Քլայնի վարքագիծը թիմի անդամի նկատմամբ համարվում է մրցույթի կանոնների խախտում»,- ասվում է Շվեդիայի ոստիկանության հաղորդագրության մեջ: