Դիտեք նաև՝
Թարմացված․ «Մարտական եղբայրություն»-ը ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Չնայած աննախադեպ ռեպրեսիաներին՝ Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար։
Վերջին տվյալներով բերման է ենթարկվածների թիվը 3 տասնյակից ավելին է։
Տեղում ոստիկանները բերման են ենթարկել նաև միաբանության անդամ Հովսեփ Ղազարյանին»։
|
Թարմացված․ Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ կալանավորեցին Վազգեն Սաղաթելյանենց՝ իշխանությանը քննադատելու համար, այսօր ձերբակալել են Հրանտ Տէր-Աբրահամեանենց՝ Հայաստանի Հանրապետության տարածքում այց կազմակերպելու համար... Չկիսելով հանդերձ նշվածների մոտեցումներն ու աշխատելաոճը շատ դեպքերում, ամեն դեպքում ֆիքսենք մաս-մաս հանձնելու գործում «ժողովրդավարության բաստիոնի» հաղթարշավին խանգարողներին մեկ առ մեկ վերացնում են։ Թարմացված․ Ազգային-Ժողովրդավարական Բևեռը ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Քիչ առաջ Վերին Ոսկեպարից բերման են ենթարկվել Ազգային-ժողովրդավարական Բևեռի 6 աջակիցներ: |
Թարմացված․ Իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Քիչ առաջ տեղեկացա, որ ՀՀ-ում հաստատված «ադրբեջանավարական» ռեժիմը իրականացնում է զանգվածային ձերբակակալություններ «Մարտական եղբայրություն» կոչվող ինչ-որ խմբի բոլոր անդամների նկատմամբ, որոնց մի մասը մեկնել էր Ոսկեպար։
Ըստ ցանցում առկա նախնական վարկածի՝ ձերբակալությունների հիմքն ապօրինի զենք պահելն է, թեև ըստ նույն աղբյուրի՝ խմբի զենքը եղել է օրինական։
Ես վաղուց խզել եմ անձնական կապերս խմբի որոշ անդամների հետ՝ նրանց [նախկինում -?] նիկոլական լինելու պատճառով։ Այնուհանդերձ, «ադրբեջանավարական» ռեժիմի կողմից ռեպրեսիաների ենթարկվող ցանկացած մեկին ես պատրաստ եմ պաշտպանել՝ ուժերիս ներածին չափով։
***
|
«Մարտական եղբայրություն»-ը ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Կորել է կապը Հրանտ Տէր-Աբրահամեանի հետ: *** |
|
«Մարտական եղբայրություն»-ը ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Կապից դուրս է նաև Մարտական Եղբայրության անդամ Մասիս Շիրոյանը։ *** |
|
Վաղ առավոտյան ձերբակալվել է «Մարտական եղբայրության» անդամ Ավետիս Ավետիսյանը։ «Ինչպես հասկանում ենք, այս ձերբակալությամբ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունը չի սահմանափակվի։ |
***
|
ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Առավոտվանից սկսած ոստիկանական օպերացիան բացարձակապես ապօրինի է, ուղեկցվում է մի շարք հիմնարար ազատությունների ոտնահարումներով և նպատակ է հետապնդում խաթանելու խաղաղ հավաքներ իրականացնելու անձանց իրավունքը։ |


