▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կորսվող արժեքներ. Մուշի հայկական թաղամաս, Սբ. Մարինե եկեղեցի

Թուրքական կառավարությունն այսօր էլ շարունակում է հայկական պատմամշակութային արժեքների ոչնչացման և առհասարակ հայկական հետքը վերացնելու քաղաքականությունը:

Սեպտեմբերի  9-ին ASEKOSE.am-ի թղթակիցն ականատես է եղել, թե ինչպես են քանդում Մուշի հայկական թաղամասի տները: Իսկ թուրքական լրատվամիջոցները շարունակ պնդում էին, թե 2012 թվականի հոկտեմբերի 21-ից  Թուրքիայի նախարարների խորհրդի որոշմամբ  «քաղաքաշինության» նախագծի մեջ ներառված  հայկական տների քանդման  գործընթացը դադարեցվել է:   

Քալե թաղամասի հայկական տների փոխարեն նախատեսվում է կառուցել ժամանցի կենտրոն:

Սուրբ Մարինե

Հիշեցնենք, որ Մուշում գործել են  Սբ. Ավետարանաց, Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Սբ. Կիրակոս, Սբ. Հարություն, Սբ. Սարգիս, Սբ. Մարինե, Սբ. Ստեփանոս, Սբ. Փրկիչ եկեղեցիները:  Տարբեր աղբյուրներում հիշատակվում է, որ  ամենագեղեցիկը Սբ. Մաիրնե եկեղեցին էր, որն այսօր անմխիթար վիճակում է:  

Սուրբ Սարգիս

Մուշի Սուրբ Սարգիս եկեղեցին վերածվել է մզկիթի: Մեր այցելության ժամանակ թույլ չտվեցին մտնել ներս: 

 

Հասմիկ Գյոզալյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին