▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոտայքի մարզում մերկասառույցի պատճառով իրար հաջորդող վթարներ են լինում. կան կողաշրջված մեքենաներ

Արտակարգ իրավիճակ Երևան-Իջևան ավտոճանապարհի՝ Հրազդանի վարչական տարածքում. մերկասառույցի պատճառով իրար հաջորդող վթարներ են լինում, կան կողաշրջված մեքենաներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺShamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հունվարի 24-ին, խոշոր ավտովթարներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի՝ Հրազդանի վարչական տարածքում ճանապարհի մերկասառույցի պատճառով կողարջվել են Ford և ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենաներ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր, վիրավորներ չկան։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե Երևանից մինչև Սևան ավոճանապարհի՝ Աբովյանի, Չարենցավանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի վարչական տարածքներում Ճանշինը կատարել է ճանապարհների ձնամաքրման և աղ ու ավազով մշակման աշխատանքներ, աա Հրազդանի «մեծն» Ճանշինը՝ տնօրեն Օնիկ Բաղդասարյանի գլխավորությամբ չեն բարեհաճել կատարել իրենց աշխատանքները, ինչի պատճառով էլ 1 ժամվա ընթացքում 10-ից ավելի վթարներ տեղի ունեցան։

Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ ավտոմեքենաները ձորը չեն գլորվել, քանի որ կողաշրջվելով բախվել են ծառերին։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին