▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կովը կերել է խոտը. Անեկդոտ` ԱԺ-ում

«Եթե միտում կա, որ կարելի է հանձնաժողովի ստեղծումը հետաձգել մինչև նոյեմբեր, ես ընդամենը կառաջարկեի այդ ժամանակն օգտագործել խորհրդարանական լսումներ անցկացնելու համար»,-անդրադառնալով   Մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ նախաձեռնությանը` ասաց  ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը` մի անեկդոտ հիշելով.

«Մի նկարիչ նկարում է աբստրակտ մի նկար, և,  երբ մարդիկ դիտում են նկարը, հարցնում են, թե  ի՞նչ է նկարել, ասում է՝ պարզ չի՞  նկարածը. նկարել է կով, որը խոտ է ուտում, ասում են՝ խոտը չի երևում նկարում, ասում է՝ կովը կերել է, դրա համար չկա խոտ, որ երևա, ասում են՝ բա կովն ո՞ւր է, ասում է՝ խոտ չկա, դրա համար էլ կով չկա:

Ինչ եմ ուզում ասել՝ ցանկության դեպքում, եթե մենք լծվենք գործի,կկարողանանք ամեն ինչի պատասխանը գտնել»,-եզրափակեց պատգամավորը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին