▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կպատրաստվի ամենաերկար տոլման. Տոլմայի փառատոնը` հուլիսի 10-ին

 

«Փառատոնը նշվելու է արդեն երրորդ անգամ, գաղափարները իրականություն են դարձել Ադրբեջանի կողմից տոլման ազգայնացնելու խոսակցություններից հետո»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով  Տոլմայի համահայկական փառատոնի, ինչպես նաև  «Ոսկե ծիրան»-ի  հետ համագործակցության մասին` ասել է Հայ խոհարարարական ավանդույթների զարգացման ու պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը:

Ինչ վերաբերում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի և տոլմայի փառատոնի համագործակցությանը, ապա այն,  Սեդրակ Մամուլյանի հավաստմամբ, սկսվել է հենց առաջին փառատոնից.

«Սա շատ լավ առիթ է և հնարավորություն` փառատոնի հյուրերին ցույց տալու մեր ավանդական կերակուրը: Աշխարի 50-60 երկրի ներկայացուցիչներ այդ օրը հնարավորություն են ունենում համտեսել հայերի ավանդական ուտեստը:

Այս տարի փառատոնի բացումը լինելու է տիպիկ ազգային կոլորիտի մեջ: Անվանակարգերը լինելու են երեքը՝ «լավագույն համ», «լավագույն տեսք» և «լավագույն մտահղացում»:

Լինելու է նաև չեմպիոնի անվանակարգը, որում կհամատեղվի նշված երեք անվանակարգերի պահանջները: Կլինի նաև «հանդիսատեսի համակրանք» անվանակարգ: 

«Այս տարի հետաքրքիր անակնկալ է լինելու, ցուցադրելու են ամենաերկար տոլման: Մասնակցելու համար վճար չկա, սակայն տոլման լինելու է վճարովի, գները ամենայն հավանականությամբ կլինեն մատչելի և կորոշվեն տեղում. «Սա որոշվեց անցած տարվանից հետո, քանի որ անվճար ուտելիքի համար աղմուկ է բարձրանում: Բայց ես չեմ մեղադրում մեր ժողովրդին»,-հավելել է Սեդրակ Մամուլյանը:

Նշենք, որ Տոլմայի համահայկական փառատոնի բացումը տեղի կունենա հուլիսի 10-ին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին