▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոց Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր և «Մակարով»-ից արձակված պարկուճ

Երեկ՝ մայիսի 12-ին, վիճաբանություն և կրակոց է տեղի ունեցել Երևանում։

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 23։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչութան օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի 1-ին փողոցի 1-ին նրբանցքում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել է կրակոց։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները նշված շենքի դիմաց հայնաբերել են արնանման հետքեր և «Մակարով» ատրճանակից արձակված 9 մմ տրամաչափի կրակված պարկուճ։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանություն և ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը հատկանիշներով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նաև՝ արդյո՞ք հիվանդանոցներ վիրավոր կամ վիրավորներ տեղափոխվել են, թե ոչ, և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները, կռվի մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։ 

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին