▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոցներ՝ Տեխասում. զոհերի թիվը հասել է 27-ի, 24 մարդ վիրավորվել է

«РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով  «KSAT 12» հեռուստաընկերությանը գրում է, որ  անհայտ տղամարդը կրակ է բացել ԱՄՆ-ի հարավում՝ Տեխաս նահանգի եկեղեցում:

Համաձայն հաղորդագրության՝ պատահարը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 11:30-ին:

Հեռուստաընկերության տվյալներով՝ ոստիկանությունը հաղորդում է, որ զոհվածների թիվը հասել է 27-ի, եւս 24 մարդ վիրավորվել է։ Նշվում է, որ զոհերի թվում նաեւ երեխաներ կան։

Հրաձգություն իրականացրած չարագործին գնդակահարել է ոստիկանը։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին