Այսօր կեսօրից հետո Ախթալայի հրապարակում բողոքի ակցիա էր անցկացվում ընդդեմ Լեռնահարստացման կոմբինատի ղեկավարության: Շաբաթ օրը՝ փետրվարի 15-ին, Ախթալայի ԼՀԿ-ի 100-ից ավելի աշխատակիցներ հավաքվել ու պահանջել են աշխատավարձերի վերանայում: Շուրջ երեք ամիս առաջ աշխատավարձերն իջեցվել են, դրա փոխարեն ԼՀԿ-ի տնօրինությունը բանավոր կերպով աշխատակիցներին պլանի կատարման դեպքում խոստացել է պարգևատրում: Պլանը աշխատակիցները կատարել են,սակայն հավելավճարները չեն ստացել: Շաբաթ օրվա բողոքի ցույցից հետո մասնակիցների մի մասին կոմբինատի ղեկավարությունը հեռացրել է աշխատանքից: Պահանջներին այսօր ավելացել է ևս մեկը. հեռացված աշխատակիցներին նորից աշխատանքի ընդունելը:
Անկյուն+3 ՀԸ տեսանյութը