▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրթվե՛ք մի քիչ.Արծվիկ Մինասյանը՝ իշխանությանը

«14 տարվա պատգամավորական փորձառութուն ունի, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր է, անտեսեց այդ ամենը և չգիտեմ ինչից ելնելով, հավանաբար առանց իմ ելույթը ուշադիր հետևելու, մեղադրանքներ հնչեցրեց, որոնք ոչ միայն կապ չունեին իմ ելույթի հետ, այլ չգիտեմ, թե ումն էին ուղղված: Ես փորձել եմ միշտ հանդես գալ կառուցողական դիրքերից, գտնել համագործակցության եզրեր, բայց, եթե ՍԴ-ում հանդիպեիք հազարավոր երիտասարդների և տեսնեիք այն ոգևորությունը, որ ապրեց հասարակությունը ՍԴ որոշումից հետո և, որը  պետք է դրվեր հետագա բարեփոխումների հիմքում, մեկ գրչի հարվածով ոչնչացնում ենք: Այդքանից հետո եթե կարողանաք չմոլորվել, գովաբանել իշխանության արածը, Ձեզ առնվազն պետք է մեդալ շնորհել: Այն, ինչ կատարվում է պարտադիր կուտակային բաղադրիչի հետ՝ սարսափելի է»,-անդրադառնալով ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի պահվածքին՝ ասաց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Նա խոսքն ուղղելով իշխանական մեծամասնությանը՝ նկատեց, որ կարդալու հետ սեր չունեն: «Անգամ այս օրենքը չեք կարդացել: Աղբի անունը մեղր դնելով, այն քաղցր չի դառնում: Մի քիչ կրթվե՛ք, իմացե՛ք ինչ է ՍԴ-ի որոշումը, պետության, քաղաքացու շահը»,-հավելեց պատգամավորը:

«»
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում Կառավարության ներկայացրած փոփոխությունների

                                                                                Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին