Համացանցում օրերս կրկին տարածվել է Երևանի Պուշկինի անվան դրպոցում, երեք տարի առաջ տեղի ունեցած միջադեպի տեսագրությունը, որտեղ հստակ երևում է, թե պատմության ուսուցիչ Էդուարդ Գեվարգիզովը ինչպես է աշակերտին վիրավորում և հարվածներ հասցնում:
Դպրոցի նախկին տնօրեն Մարիետա Մատղաշյանը տեսանյութի` համացանցում հայտնվելու հաջորդ օրը ուսուցչին խիստ նկատողություն է տվել, որից հետո ազատել է աշխատանքից: Աշակերտին վիրավորող ու հարվածող ուսուցչի ` աշխատանքից ազատման փաստը մեկ անգամ ևս ճշտեցինք տնօրենի պաշտոնակատար Նատալիա Ստեփանյանից, ով հաստատեց այն: