▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կյանքն արդեն դժվարացել էր, և տանը փողի կարիք կար. Արմեն Աշոտյան

ԿԳՆ նախկին նախարար, ՀՀԿ փոխնախարար Արմեն Աշոտյանը միացել է ֆեյսբուքյան ֆլեշմոբին` պատմելով իր առաջին աշխատանքի մասին:

«90-ականների սկզբին Հայաստանում կոշիկի արտադրության բում էր: Ապրանքը շատ որակով չէր, սակայն լավ սպառվում էր «ռուսաստաններում»: Ամեն շաբաթ Էրեբունի թանգարանի հարակից հրապարակում կոշիկի շուկա էր, որտեղ վաճառվում էին բոլոր անհրաժեշտ պարագաները՝ սոսինձ, տակացու, կաշի, կոլոդկա, գործիքներ:

Նման մի կոշիկի արտադրամաս էլ (կոշիկի ցեխ) մեր բակում կար: 9-րդ դասարանում էի, երբ որոշեցի կոշիկ կարել սովորել, համ ծնողներիս օգնել, համ էլ իմ ձեռքի ծախսերը հոգալ: Ամեն օր դասերից ու պարապմունքներից հետո իջնում էի ցեխ, գործի: Սկսեցի որպես «աշակերտ»: Շատ բարդ չէր, կամաց-կամաց սովորեցի ու մի օր իրավունք ստացա ինքնուրույն կոշիկ կարելու, դարձա «ուստա»:

Առաջին աշխատավարձի մի մասը տվեցի տնեցիներին, կյանքն արդեն դժվարացել էր, և տանը փողի կարիք կար: Իսկ մոտակա կիրակին էլ ընկերներով գնացինք տոնավաճառ ու կյանքում առաջին անգամ պլիտայի մոտի քրտինքով, սոսնձահոտ աշխատանքով, վնասված ու կոշտացած մատներով աշխատած փողով ինձ գնեցի այդ տարիները հիտ-շորերը՝ PYRAMIDE ջինսը և POLO կարճաթև վերնաշապիկը:

Ահա այսպիսի աշխատանքային օրեր էին ) »:

Կարդացեք նաև`

Նայում էի «Սանտա-Բարբարա» և լսում` «Ласковый май». Արմեն Աշոտյանը` 90-ականներին և հիմա

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին