Ֆրանսիայում կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռախոսամարաթոնը․ այն նախորդում է հեռուստամարաթոնին, որն այս տարի կանցկացվի նոյեմբերի 28-ին «Ես իմ անուշ Հայաստանի. կենարար ջուր և արև համայնքներին» խորագրով:
Հեռախոսամարաթոնի մեկնարկը ազդարարելու համար Փարիզում էին նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենն ու ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը, ով ֆեյսբուքյան «լայվի» միջոցով կոչ է արել ակտիվ մասնակցել ինչպես հեռախոսամարաթոնին, այնպես էլ հինգշաբթի սպասվող հեռուստամարաթոնին:

«Ֆոնեթոն»-ին հավաքագրված գումարներն ուղղվելու են 2020-ին Հայաստանում և Արցախում իրականացվելիք ծրագրերին:


