▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լավ կլինի, որ Փաշինյանը լինի քաղաքի տղա և չխախտի էթիկայի կանոնները. Զարուհի Փոստանջյան

a1plus.am-ի տեսանյութում  Զարուհի Փոստանջյանն, ի թիվս այլ հարցերի,  անդրադարձել է նաեւ Ելք դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Զարուհի Փոստանջյանին առաջարկել են միասին մասնակցել ընտրություններին, անգամ՝ գլխավորել ցուցակը. «Ինչպես ԱԺ ընտրություններին, այնպես էլ այս անգամ, ես գտնում եմ, որ արհեստական ստեղծված այս դաշինքները արդյունավետ չեն, չեն համախմբվում եւ դաշինք ստեղծում սկզբունքների, գաղափարի եւ ծրագրի շուրջ, հետեւաբար նրանք նաեւ ձախողվում են ժամանակի ընթացքում: Այս անգամ պարոն Փաշինյանը խախտել է էթիկայի կանոնները. մենք ընդամենը ունեցել ենք հանդիպում ու ընկերական զրույց՝ ուղղակի որպես կոլեգաներ՝ ես, նա եւ Սասուն Միքայելյանը սրճարանում ուղղակի զրուցել ենք, այսինքն՝ նա պաշտոնական առաքելություն չի ունեցել ինձ որեւիցե առաջարկ ներկայացնելու: Եթե լիներ նման պաշտոնական առաքելություն, անգամ չէի հանդիպի նրանց հետ, բանավոր կմերժեի: Ուզում եմ ասել, որ պարոն Փաշինյանը կարիք չկար, որ նման հայտարարությամբ հանդես գար. ցանկալի կլիներ, որ նա լինի քաղաքի տղա ու չխախտի էթիկայի կանոնները»:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին