▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Արոնյանը հաղթեց ադրբեջանցի գրոսմայստերին և դուրս եկավ կիսաեզրափակիչ

Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանը Champions Chess Tour-ի շրջանակում առցանց անցկացվող արագ շախմատի Chessable Masters մրցաշարի քառորդ եզրափակիչ պատասխան խաղում հաղթեց ադրբեջանցի գրոսմայստեր Շախրիյար Մամեդյարովին և մտավ հաջորդ փուլ:

Այսօր կայացած մրցամարտի առաջին պարտիան ավարտվեց հայ շախմատիստի առավելությամբ: Երկրորդում մրցակիցը հավասարեցրեց հաշիվը, սակայն երրորդում մեր հայրենակիցը կրկին անգամ ցույց տվեց իր բարձր կարգը և երկրորդ հաղթանակը տարավ:

Այդպիսով, հանդիպման հաշիվը դարձավ 2:1 և Լևոն Արոնյանը ժամանակից շուտ ճանաչվեց հաղթող, քանի որ ադրբեջանցի շախմատիստն առաջին խաղում կրած պարտությունից (0,5:2,5) հետո այլևս չէր կարող ռևանշի հասնել:     

Կիսաեզրափակիչում Լևոն Արոնյանը կմրցի վիետնամցի Լի Քուան Լիեմի հետ, որը պայքարից դուրս թողեց Ֆրանսիան ներկայացնող իրանցի շախմատիստ Ալիռեզա Ֆիրուջային: Առաջին հանդիպումը կկայանա օգաստոսի 5-ին, պատասխանը` 6-ին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին