▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Արոնյանի հուզիչ գրառումը՝ լուսահոգի կնոջ ծննդյան օրվա կապակցությամբ

Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, գրոսմայստեր Լևոն Արոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, ինչպես նաև գրառում կատարել լուսահոգի կնոջ՝ Արիանա Կաոիլիի ծննդյան օրվա առթիվ։

http://asekose.am/filemanager/uploads/2020/03/week-3/aronyan.jpg

«Թանկագիր Արի, 7 տարի առաջ ես պատրաստեցի այս տեսանյութը, որպես նվեր քեզ համար։ Սրանք միասին անցկացրած քո ծննդյան օրերից հիշողություններ են։ Մենք միշտ քո ծննդյան օրը նշում էինք միասին՝ ընկերների հետ կամ առանց ընկերների, բայց միշտ միասին։

Դու սիրում էիր տարվա այս ժամանակը և պլանավորում՝ երջանկացնելով ինձ։ Մենք միշտ ինչ-որ հրաշալի բան էինք անում, այցելում նոր երկիր կամ անցկացնում այդ օրն առանձնահատուկ։ Այդ ամենը միշտ թանկ կմնա ինձ համար։

Ես, մեր ընտանիքները, Պոնչիկն ու Պակյաոն, քո ընկերները եւ քեզ սիրող բոլոր մարդիկ երբեք չէին հոգնում քեզնից եւ չեն հոգնի։ Սիրում եւ կարոտում ենք։ Շնորհավոր ծննդյանդ օրը»,- գրել է Լևոն Արոնյանը՝ հրապարակելով տեսանյութ։

Հիշեցնենք, որ Արիանա Կաոիլին 2020թ․ մարտի 14-ին վթարի էր ենթարկվել Երևանում: Դրանից հետո նա մի քանի վիրահատության էր ենթարկվել, սակայն մարտի 30-ին Արիանայի սիրտը կանգ էր առել:  

 

Տեսանյութը դիտել՝ հետևյալ հղումով

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին