▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Հայրապետյանը դարձավ իշխանությունների անտարբերության զոհը. Եվրոպայի հայերի համագումար

Եվրոպայի Հայերի Համագումարը իր խորին ցավակգությունն է հայտնում  ազգային բարերար եւ գործարար Լեւոն Հայրապետյանի ողբերգական մահվան առթիվ նրա ընտանիքին, հարազատներին, եւ բոլոր այն հայրենակիցներին, որոնց համար ազգային եւ մարդլկային արժանիքները եւ արդարության ձգտումը վեր են ամեն ինչից:

Լևոն Հայրապետյանը պատկանում էր այն հայ գործարարների եւ  մտավորականների շարքին, որոնք իրենց մտավոր և նյութական կարողությունները անմնացորդ ի սպաս են դրել ու դնում Հայաստանի ու Արցախի բարգավաճմանն ու զարգացմանը:

Ռուսաստանյան գործարար բարերարը   չընդունելով իր դիմ անարդար մեղադրանքներն ու  դատական վճիռները, ի վերջո ծանր հիվանդության պայմաններում մահացավ անազատության մեջ՝ դառնալով Ռուսաստանյան արդարադատության անարդար քաղաքականության եւ հայկական էլիտայի եւ իշխանությունների անտարբերության զոհը:

Հույսով նրա ազգանվեր գործունեությունը հատկապես Արցախում՝ հանձին նրա գաղափարները կիսող ընկերների եւ մտավորական եւ գործարար  շրջանակների, կունենա իր արժանի շարունակությունը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին