ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համախոհներն այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաք են կազմակերպում:
Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ բոլորին կոչ անելով միանալ իրենց:
«Շնորհակալ ենք աջակիցներին նման նախաձեռնությամբ հանդես գալու համար:
«Սիրելի հայրենակիցներ,
Այսօր՝ ժամը 17:30-ից սկսած, բոլորովս ինքնակազմակերպվում ու հավաքվում ենք Երևան քաղաքի Հանրապետության Հրապարակի շատրվանների մոտ՝ արդարադատության վերականգնման և հանուն օրինապաշտ Հայաստանի ստեղծման։ Մենք այսօր չունենք օրինապաշտ Հայաստան, և սրա պատճառներից մեկն էլ այն է, որ այսօր կալանավորված է Արցախի հերոս ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Միացեք մեզ !!»։