▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Քոչարյանը՝Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հանդիպման մասին

«Մարդիկ գնալով հասկանում են, թե ինչքան անհեթեթ է մեղադրանքը, դրանից ավելի անհեթեթ էլ խափանման միջոցն է ընտրված»,- այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական նիստի մեկնարկից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի որդին`Լեւոն Քոչարյանը: Տեւական ձգձգումից հետո՝ այսօր կրկին կայանում է Ռոբերտ Քոչարյանի գործով նիստը: Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդություններ են պաշտպանները ներկայացրել: Միջնորդություններից մեկն էլ ներկայացրել են չորս նախկին վարչապետներ` ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

Այս մասին գրում է Aravot.am-ը:

«Այսօր Շուշիի ազատագրման օրն է. մարդիկ 28 տարի առաջ ինչո՞վ էին զբաղված, ինչե՞ր են արել, ի՞նչ կենսագրություն ունեն ու ականատես ենք լինում մի բանի, որ դատարանում երկու երիտասարդ դատախազ կանգնեն ու ասեն` այս մարդը կարող է փախչել։ Դա պարզապես չլսված, անմարդկային, սեփական պատմությունը չհարգող մարդկանց քայլ է ի դեմս՝ մեր երկրի ղեկավարության»,- իր վրդովմունքը բարձրաձայնեց Լեւոն Քոչարյանը։ Լրագրողներից մեկը նկատեց, որ տուժող կողմն էլ առարկություններ ունի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասով, նրանք էլ կարծում են, որ ազատության մեջ լինելով՝ նա կարող է ազդել դատաքննության ընթացքի վրա: Լեւոն Քոչարյանն այսպես արձագանքեց. «Ու կա՞ ապացույց դրան։ Հայրս այս ամբողջ պրոցեսի ընթացքում գրեթե հինգ ամիս լինելով ազատության մեջ, ոչինչ չի արել, չի փորձել, նպատակ չի ունեցելմի բան էլ երկրից դուրս է եղել, բայց վերադարձել է»։
Պատասխանելով մամուլում հրապարակված լուրին, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեկուսարանում այցելել է Ռոբերտ Քոչարյանին, Լեւոն Քոչարյանն ասաց, որ նման բան չկա. «Նույնիսկ եղբայրս չի կարողանում այցելել։ Հիմա մենք, որպես խնամակալ կարողանում ենք այցելել։ Ես այցելություն միշտ ունեցել եմ»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին