Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, Բելառուսում կայացած ուժային եռամարտի Եվրոպայի գավաթում ներկայացրել է Հայաստանը և արժանացել արծաթե մեդալի։
Նշենք, որ օրեր առաջ նա իր ֆեյբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել, որին կից գրել էր․ «Պատրաստություն Եվրոպայի գավաթին»։