▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սառեցված է

«Բանակցային սեղան վերադարձը հեշտ չի լինի, սայլը տեղից չի շարժվում: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սառեցված է, գտնվում է փակուղային վիճակում: Որոշ հույսեր ներշնչում էին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումները, բայց Ադրբեջանը հրաժարվում է ձեռք բերված պայմանավորվածություններից: Ամեն կերպ հետին պլան է մղում հետաքննության մեխանիզմի խնդիրը:

Մենք տեսանք, որ Համբուրգում համանախագահ երկրների պատվիրակությունների ծավալուն հայտարարությունն  ինչպես միշտ չուներ հասցեականություն, չնայած ցանկացած մարդ, ով թեկուզ անուղղակիորեն զբաղվում է ղարաբաղյան կոնֆլիկի կարգավորման գործընթացում, հասկանում էր, թե խոսքը որ երկրին է ուղղված»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ–ի նախագահ Կարեն Բեքարյանը՝ հավելելով.

«Ադրբեջանի քայլերը, գործողությունները չարժանանալով պատշաճ արձագանքի, նրա համար ստեղծում են ինչ-որ անպատժելիության զգացողություն և մթնոլորտ, որն ինչ-որ պահի կարող է դուրս գալ սահմաններից: Դրա ականատեսը եղանք ապրիլին: Ադրբեջանը նախաձեռնեց պլանավորած ռազմական գործողություն, փորձեց օգտագործել նաև անսպասելիության գործոնը՝ առավելության հասնելու նպատակով: Կարծում եմ, որ միջազգային, այդ թվում միջնորդական առաքելություն իրականցնող մեր գործընկերները,  սրանից դասեր քաղեցին»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին