▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիցքավորման ժամանակ iPhone 5-ի զանգին պատասխանելով` հոսանքահարվել է և մահացել

Replik.am-ը գրում է, որ Չինաստանի 23-ամյա բնակչուհի Մա Այլյունը մահացել է հոսանքահարումից`  այն ժամանակ, երբ պատասխանել է իր iPhone 5-ին եկած զանգին, երբ այն լիցքավորվելիս է եղել:

«Հուսով եմ, որ Apple ընկերությունը կարող է բացատրել, թե ինչպես կարող էր նման բան պատահել: Ես նաև խորհուրդ եմ տալիս բոլոր սմարթֆոն օգտագործողներին չխոսել հեռախոսով, երբ այն լիցքավորվում է»,-սոցիալական կայքում գրել է Մայի բարեկամուհիներից մեկը` հավելելով, որ iPhone 5-ը եղել է օրիգինալ:

Ոստիկանությունը հաստատել է աղջկա  մահվան պատճառները, իսկ Apple-ը արդեն հայտարարություն է տարածել, որում պատրաստակամություն է հայտնում աջակցել հետաքննությանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին