▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լինենք Ռուբեն Վարդանյանի և , ի դեմս նրա, մեր բոլոր այն հայրենակիցների կողքին, ովքեր առևանգվել են Ադրբեջանի կողմից

Վիկտոր Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ներկայիս բարդ ու դժվարին ժամանակներում մեր երկիրը Ռուբեն Վարդանյանի նման աննկարագրելի հայասեր ու միջազգային մակարդակի մարդու և գործչի կարիքը շատ ունի։ Մեզ անհրաժեշտ են նրա նման նվիրյալ և ազդեցիկ անհատներ, որոնց ձայնը լսելի է նաև Հայաստանի սահմաններից դուրս և որոնք պատրաստ են իրենց միջոցներն ու ռեսուրսները, սիրտն ու հոգին ներդնել ազգի և երկրի ապագայի, հայկական աշխարհի համար: Հայաստանին, Արցախին և հայի ինքնությանը նրա նվիրվածության ակնառու օրինակներից են Դիլիջանում իրականացված այն ծրագրերն ու ներդրումները, որոնց շնորհիվ այն անհերքելիորեն դարձել է մեր ամենամրցունակ քաղաքներից մեկը։ Չմոռանանք, որ մինչև վերջերս էլ նա Արցախում չէր դադարեցրել իր ծրագրերը։

Ես պատիվ եմ ունեցել մի շարք ծրագրերի շրջանակում համագործակցելու Ռուբենի և նրա թիմի հետ, այդ թվում՝ Նոյեմբերյանում, Ալավերդիում, ինչպես նաև այլ իրականացվող ծրագրերում։

Զորակցությունս եմ հայտնում Ռուբենին և նրա ընտանիքին։

Վստահաբար, նա դեռ կկարողանա շարունակել իր բովանդակալից ու հայրենանվեր աշխատանքը հանուն հայության:

Ես վաղը մասնակցելու եմ անցկացվելիք երթին ի աջակցություն Ռուբեն Վարդանյանին։

Լինենք Ռուբեն Վարդանյանի և , ի դեմս նրա, մեր բոլոր այն հայրենակիցների կողքին, ովքեր առևանգվել են Ադրբեջանի կողմից։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին