▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիսաբոնում դանակահարել են «Եվրատեսիլ» երգի մրցույթը լուսաբանող լրագրողին

Լիսաբոնում կողոպուտի ժամանակ դանակով վիրավորել են հույն լրագրողին, որը ժամանել էր «Եվրատեսիլ» երգի մրցույթը լուսաբանելու նպատակով: Անհայտ անձը մոտեցել է նրան, դանակով հարվածել է և կողոպտել։

Լրագրողը հոսպիտալացվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Ըստ տեղեկությունների`  երիտասարդի մոտ բավականին մեծ գումար է եղել՝ 4 հազար եվրո, որը նախատեսված է եղել մրցույթի կիսաեզրափակիչի տոմսեր գնելու համար։ Կողոպտիչը հարձակումից հետո փախուստի է դիմել։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին