Aravot.am-ի փոխանցմամբ, Գորիսի նախկին քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանն իր պարտքն է համարում այսօրվանից սկսած պարզապես մերկացնել իր խոսքերով՝ «տխրահռչակ Լիսկայի արտասովոր ոճրագործ ընթացքը»:
«Մանկուց նկատելի առանձնակի ճարպկությունը ծնողները ծառայեցրել են հանրային կաթնամթերքի ամենօրյա գողությանը, ինչը իրենց ձիուն բարձած՝ սար ու ձորերով տեղափոխում էր տուն: Այնպես որ, 10 տարեկանից նա եղել է հակախորհրդային «պայքարի» առաջամարտիկ: Դեռ 16-ը չբոլորած՝ 1972-ին, Սուրիկ Խաչատրյանը թալանում է դպրոցի բուֆետը, ինչի համար ձերբակալվում, դատապարտվում, ազատազրկվում եւ պատիժը կրում է անչափահասների գաղութում: Այդ հանցանքի համար հեռացվել է դպրոցից: Կալանավայրում էլ վաստակել է Լիսկա (ամենախորամանկ աղվես) մականունը: Պատիժը կրելուց հետո ծառայել է Խորհրդային բանակում, այնուհետեւ աշխատանքի է անցել Գորիսի ավտոնորոգման գործարանում՝ իբրեւ ավտոմեխանիկի աշակերտ: Որոշ ժամանակ անց պողպատյա ճոպանով (տռոսով) հարվածել է Գորիսում կրթություն ստացող արցախցի Կարմեն Առուստամյանին, թափել նրա աչքը եւ զրկել մեկ աչքի տեսողությունից: Չարամիտ խուլիգանության մեղադրանքով դատապարտվում եւ ազատազրկվում է երկրորդ անգամ: Պատիժը կրել է մի քանի կալանավայրերում»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: