life.panorama.am-ը գրում է. Համացանցի հայկական տիրությում արդեն մի քանի ժամ է՝ էրոտիկ տեսանյութ է տարածվում, որի «հերոսը» «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման անդամ, պրոդյուսեր Ալեն Սիմոնյանն է: «Կադրերերը, որոնք տարածվում են «Փախուստ բանտից» ֆիլմից են, որոնք շուրջ 5 տարի առաջ հեռուստատեսությամբ են ցուցադրվել: Ֆիլմում խաղում ենք ես, երգիչ Նարեկ Բավեյանը և շատ ուրիշներ: Ես եղել եմ այդ ֆիլմի տնօրենը, հիմա կտրել են այդ մասն ու տեղադրել համացանցում, իբր, գաղտնի կադրեր են: Հիվանդ մարդիկ են, ի՞նչ մեկնաբանեմ»,- զրույցում, անդրադառնալով թեմային, ասաց Ալեն Սիմոնյանը:
«Ֆիլմը տեղադրված է Youtube-ում, ես թաքցնելու բան չունեմ: Տեսեք՝ ովքեր են տարածում և կհասկանաք, որ մեկնաբանելու կարքի չկա, լուրջ չի: Լկտիություն է, նման բան չի կարելի անել»,-հավելեց մեր զրույցակիցը:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում