▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լոռվա երկարակյաց տատիկը

Ստեփանավանի տարածաշրջանի Լեջան համայնքի բնակչուհի Սանամ Ղազարյանը գյուղի ամենատարեցն է՝ 100 տարեկան։ Ամուսինը՝ Հմայակ Ղազարյանը, զոհվել է Հայրենական Մեծ պատերազմում, 24 տարեկան հասակում։

Երիտասարդ այրին անասնապահությամբ, հողագործությամբ և գորգ գործելով մեծացնում է երկու որդիներին։

Տարեց կնոջ հպարտությունն այսօր մեծացող գերդաստանն է, որոնք բոլորը միասին թվով 28-ն են։ Եվս 3 փոքրիկներ Աստծո կամոք լույս աշխարհ կգան այս տարի։

Սանամ Ղազարյանը սակայն մինչ օրս հույսը չի կորցնում և աչքը ճամփին սպասում է ամուսնու վերադարձին։

Մանրամասն՝ «Լոռի» հը տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին