▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուրը պատվիրել է նախկին կուռումպացված համակարգի մի բարձրաստիճան պաշտոնյայի որդի․ Աննա Հակոբյանի գրասենյակ

ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գրասենյակը հայտարարություն է տարածել «Իրատես» թերթի հրապարակած նյութի կապակցությամբ, որի վերաբերյալ ԶԼՄ-ները հարցումներ են ուղարկել գրասենյակ։

 

 

 

 

 

«Հարգելի՛ գործընկերներ,

Այսօր լրատվամիջոցների կողմից շրջանառվող՝ «Իրատես» թերթի հրապարակած «լուրի» կապակցությամբ ստացել ենք հարցումներ, որոնց ի պատասխան հարկ ենք համարում նշել.

Մեր տեղեկություններով՝ այս լուրը պատվիրել է նախկին կուռումպացված համակարգի մի բարձրաստիճան պաշտոնյայի որդի, որը կլորիկ գումար է վճարել լուրի հրապարակման համար։ Նաև տեղեկություններ ունենք, որ մի շարք քաղաքական գործիչներ և գործարարներ բողոքում են, որ որոշ լրատվամիջոցներ կլորիկ գումարներ են պահանջում իրենց մասին ստահոդ, լկտիաբար հորինված լուրեր չտպագրելու համար։ Որոշ աղբյուրներ պնդում են, որ կան նաև լրատվամիջոցներ, որոնք փողի դիմաց կեղծ լուրեր տպագրելու պատվերներ են ընդունում հրապարակումների հերոսների քաղաքական հակառակորդներից։

Հարգանքով՝                   

 ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ  26․07․2019 թ․»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին