▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լուսավոր Հայաստանը» դեմ է քվեարկել 2020-ի բյուջեին, ոչ թե աղետի գոտու վերականգնման նախագծին. Անի Սամսոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով դիմում է քաղաքացիներին և նշում, որ իշխանության կողմնակիցները ապատեղեկատվություն են տարածում առ այն, որ ԼՀԿ-ն դեմ է քվեարկել աղետի գոտու վերականգնման նախագծին: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Հարգելի քաղաքացիներ, լկտի և անբարոյական ապատեղեկատվություն է տարածվում առ այն, թե Լուսավոր Հայաստանը դեմ է քվեարկել աղետի գոտու վերականգնման նախագծին:

Դա սուտ է:

Լուսավոր Հայաստանը դեմ է քվեարկել 2020 թվականի բյուջեի փաստաթղթին, որի համար մենք ներկայացրել էինք 150 առաջարկ, որի թվում նաև աղետի գոտու վերաբերյալ, և որոնցից որևէ մեկը չի ընդունվել:

Մենք առանձին այդ նախագծին դեմ չենք քվեարկել, որը և փորձում են ներկայացնել իշխանության ներկայացուցիչները և վարկաբեկել մեզ:

Անբարոյականություն է այս ողբերգության օրվա հիշատակը դարձնել շահարկման առարկա: Անբարոյականություն է!

Զոհերի հոգիներին հանգստություն»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին