Բռնությունը բռնություն է բոլոր դեպքերում և պատժելի է բոլոր երկրային և տիեզերական օրենքներով` անկախ սեռական, տարիքային և կրոնական պատկանելիությունից. այդ ո՞վ ասաց, որ կնոջ նկատմամբ բռնություն չի կարելի կիրառել, իսկ տղամարդուն կարելի՞ է ծեծելով սպանել:
Երկար եմ գրելու, բայց կարդացողներ կլինեն, հատկապես նրանք, ովքեր չեն հասկանում ընդվզմանս պատճառն ու այն որակում են որպես պատվեր:
Աշխարհում կա երկու բան, որ մարդ չի կարող ընտրել` ծնողներին, արյունակիցներին և սեռը... Աստված այդպես է ստեղծել աշխարհը` պատգամելով գնալ և բազմանալ. այսօր դուք ուզում եք ինձ համոզել, որ ձեռքբերովի սեռական կողմնորոշումը զարգացման նշան է... Ասեմ ավելին` դրան դեմ ուղղված իմ կարծիքը դատապարտելի է, իսկ միասեռականի կարծիքը պաշտպանված է օրենքով, նա կարող է ինձ վիրավորել, ես նրան` ոչ:
Միասեռականը կարող է Նազենիի կիսամերկ գեղեցիկ նկարները հավաքել, հրապարակել` որպես այլասերություն, բայց իր սեռական կյանքը բոլորիս աչքը մտցնելը` որպես իր անձնական կողմնորոշում:
Որ որոշ երկրներում արգելված է շապիկ կրել` երջանիկ ընտանիքի պատկերով` որակելով դա որպես միասեռականների դեմ հակաքարոզ, բայց գեյպառադը` որպես իրենց իրավունք...
Ես չեմ դատապարտում միասեռականին, դա իր որոշումն է, բայց դատապարտում եմ դրա քարոզը, դատապարտում եմ մեզ վրա կոմպրոմատներ հավաքելու նրանց գործողությունները... Մեծ գումարներ վերցնող կազմակերպությունները կոմպրոմատներ հավաքելու մեծ վարպետներ են. բացատրեմ:
Դիցուք` գիտեմ բազմաթիվ դեպքեր, լավ, օրինակը բերեմ ինձ վրա, որպեսզի ոչ ոք չնեղանա. ասենք տարիներ է տրամադրվում ինձ ուսումնասիրելու, ուժեղ ու թույլ կողմերս բացահայտելու վրա, ասենք սկսվում են խնդիրներ իմ ընտանիքում , հետո կաթիլ առ կաթիլ ինձ սկսում են համոզել, որ ես էլ ունեմ երջանիկ լինելու իրավունք, հետո հենց հիմքը գցված է, մոտս ուղարկում են մի «մաչո», որը շարունակում է ինձ համոզել, որ ես ծնված եմ երջանիկ լինելու համար, ես սկսում եմ սեթևեթել , այդ ամենն սկսվում է հսկվել, նկարահանվել, չգիտեմինչեր արվել, հետո հրապարակվել` ինձ դարձնելով այլասերված... Քանի՜ էդպիսի պատմություն գիտեմ... Այսինքն` դա դեմ է «հայկական ավանդույթ» վիճակին, բայց ձե՞րը` ձեր ընտրության իրավո՞ւնքը: Հեյհեեեեեեեեեեեեեյ ........ անկիրթ, սեփական կարծիք չունեցող, բամբասկոտ հասարակությանն ինչ ասես` կարող ես հրամցնել... Գիտեք` այդ գործելաոճին միայն դո՞ւք եք տիրապետում: է հետո՞: Երկու կոպեկի համա՞ր: Իսկ եթե վաղը ձեր ստնտու ձեռքը որոշի, որ քաղաքականությունը փոխում է, ի՞նչ եք անելու: Նույն եռանդով սկսելու եք գենդերի դեմ խոսել ^ ասենք, եթե այս Հռոմի Պապի գլուխը արագ չուտեն, ու նա փոխի շատ բաներ...
Դուք արդեն վնասել եք Եվրոպային, որովհետև այսօր, ասելով եվրոպական արժեք, հասկանում ենք այլասերություն, բայց իրական եվրոպական արժեքների մասին պատկերացում անգամ չունեք, հասա՞ք մեզ:
Եվրոպացուն չես զարմացնի քո ազատ հայացքներով... Դա նույնն է, ինչ ես ունենամ ցածր հասակ, բայց ինձ դուր գան բարձրահասակ կանայք, որոշեմ վիրահատել ոտքերս. հասակս կբարձրանա, համաչափությունս կխախտվի, շարմս կկորցնեմ, հետո սերունդս, որ ցածրահասակ ծնվի, բայց իմ հասակը տեսնի, կընկնի թյուրիմացության մեջ. կամ կմտածի, որ ես չեմ իր ծնողը, կամ կմտածի, որ առողջական խնդիր ունի....
Արեք, ինչ ուզում եք, բայց մի քարոզեք «ձեր ճիշտը», ես իմ սեռական կյանքը չեմ դնում ձեր սեղանին, բարի եղեք դուք էլ իմ սեղանին չդնել ձեր..... հիմա ասել էի......
Հ.Գ. Ինձ հետ քննարկումների մեջ կմտնեք միայն այն ժամանակ, երբ կսկսեք իրարից տարբերել լրագրող և հաղորդավար մասնագիտությունները, և կտարբերակեք հաղորդավարի ու քաղաքացու խոսքը... Այդ մասին` հաջորդ դասին:
Լուսինե Բադալյանի գրառումը
Ֆեյսբուք