▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լույսը պիտի՛ հաղթի խավարին». Բագրատ Սրբազանի կարգախոսով, բայց հանուն Աննա Հակոբյանի. արար-2

Դեկտեմբերի 6-ին Աննա Հակոբյանը՝ «Կրթվելը նորաձև է» քաղաքական-հասարակական արշավի շրջանակում հերթական հանդիպումն է կազմակերպել, որին ներկա է եղել նաև Արծրուն Հովհաննիսյանը, ինչը և սպասելի էր, քանի որ օրեր առաջ հրապարակային իր լիարժեք աջակցությունն էր հայտնել Աննա Հակոբյանին:

168.am-ը գրում ու հավելում․ «Մենք նրան ուշադրության կենտրոնում չէինք պահի, եթե նա չլիներ գործող սպա և պաշտոն չզբաղեցներ Վ.Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում, ինչի մասին նախորդ հոդվածում արդեն գրել ենք:

Մենք գրավոր հարցում ենք ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ պարզելու՝ գործող սպան կարո՞ղ է աշխատանքային ժամին ծառայության հետ կապ չունեցող միջոցառման կամ հանդիպման մասնակցել, եթե Աննա Հակոբյանի հետ 6-ժամյա քննարկումը ծառայության հետ կապ ունեցող է համարվում, ապա կանոնադրության մեջ և փաստաթղթերում համապատասխան սահմանում պիտի լինի, քանի որ զինվորականի ցանկացած քայլ դե յուրե, ըստ էության, կանոնակարգված է:

Մենք նաև ՀՀ պաշտպանության նախարարությունից փորձել ենք պարզել՝ արդյո՞ք Արծրուն Հովհաննիսյանը թույլ չի տալիս Սահմանադրության 14-րդ հոդվածի խախտում, որի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և քաղաքացիական վերահսկողության ներքո են»: Հարցման պատասխանը ստանալուն պես կներկայացնենք:

Նախորդ հոդվածում հարցադրում ենք բարձրացրել, որ Արծրուն Հովհաննիսյանի դեպքում հատկապես, ըստ էության, Աննա Հակոբյանի արշավին հրապարակային և լիարժեք աջակցությունը քաղաքական կողմնորոշման դրսևորում է, քաղաքացի Արծրուն Հովհաննիսյանի դեպքում ընտրությունն իրենն է, բայց գործող սպա Արծրուն Հովհաննիսյանը որոշակի սահմանափակումներ պիտի ունենա, և ոչ թե Աննա Հակոբյանի սոցցանցերում, օրինակ, ակտիվ մեսիջներ հղի «տգետներին»:

Օրինակ, երեկ Արծրուն Հովհաննիսյանը «սպառնացել է»՝ «լույսը հաղթելու է խավարին», բնականաբար, ոչ առանց «Աննա Հակոբյան» հեշթեգի»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին