Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
ԼՂՀ-ում նույնպես ակտիվ քննարկվում է սահմանդրական փոփոխությունների թեման: Եթե Հայաստանում այդ խնդիրը կապվում է Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրության հետ, ապա Ղարաբաղի ընդդիմությունն ասում է, որ սահմանադրական հնարավոր փոփոխություններով փորձում են կանխել նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի հնարավոր վերադարձը:
Եթե այս վարկածը ճիշտ է, ապա նշանակում է, որ շահերի որոշակի բախում կա Հայաստանի ու Արցախի էլիտաների միջև: Ղուկասյանը, ով համարվում է Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի անդամ, կարող է Ստեփանակերտ վերադառնալ միայն Հայաստանի նախագահի «դաբրոյով», որովհետև Արցախում առանձնապես ամուր չեն նրա դիրքերը: Ղարաբաղի էլիտան փորձում է կանխել Ղուկասյանի վերադարձը՝ նախագահի ինստիտուտը վերացնելով կամ լիազորությունները «խուզելով»:
Այդ գծի հմնական ջատագովը վարչապետ Արայիկ Հարությունյանն է, որ, հավանաբար, նապատակ ունի ղեկավարել Արցախը՝ գործող նախագահի պաշտոնավարումից հետո: Հարությունյանը որոշակի օլիգարխիկ հակումներ ունի, նաև սեփական կուսակցություն, ըստ այդմ հետաքրքիր է՝ նա կգնա՞ Երևանի հետ քաղաքական առճակատման, թե՞ հնարավոր են կոմպրոմիսներ: Ինչքան ես եմ նրան ճանաչում՝ Հարությունյանը կարողանում է պաշտպանել սեփական շահերը, սակայն էությամբ կոնֆլիկտային ֆիգուր չէ: