Այսօր 79 տարեկան հասակում մահացել է ճանաչված արձակագիր, հրապարակախոս Հրաչյա Մաթևոսյանը (Հրաչօ)՝ Հրանտ Մաթևոսյանի եղբայրը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի գրողների միությունից:
Հրաչյա Մաթևոսյանը ծնվել է 1937 թ. Ահնիձորում: 1955 թվականին ավարտել է Երևանի արհեստագործական 3-րդ ուսումնարանը և Երևանի տպարաններում աշխատել որպես լինոտիպիստ։ 1962 թվականին ընդունվել և 1966 թվականին ավարտել է Երևանի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Երկար տարիներ աշխատել է Հայաստանի կույրերի միավորման հրատարակչությունում և մամուլում (Ավանգարդ, Հայրենիքի ձայն, Հայաստան)։ Նրա բազմաթիվ ակնարկները, պատմվածքները, հոդվածները, հարցազրույցները տպագրվել են հանրապետական մամուլում, գրական հանդեսներում։ Հեղինակ է նաև մանկական գրքերի։
Asekose.am-ը ցավակցում է Հրաչյա Մաթևոսյանի ընտանիքի անդամներին և հարազատներին: