Կյանքից անժամանակ հեռացել է «Դոլմամա» ռեստորանային ցանցի (Երևան, Մոսկվա), «Թռչող ջայլամ» ռեստորանի (Դիլիջան), «Սանտա Ֆամիլիա» գաստրոնոմի (Երևան), «Աղաքսակ» հուշանվերների խանութի (Երևան) հիմնադիր, սեփականատեր, գործարար Ժիրայր Ավանյանը։
Asekose.am-ը միանում է ցավակցություններին և առաջարկում դիտել Ժիրայր Ավանյանի մասնակցությամբ՝ «Կտոր Մը Հայաստան»-ը։
Asekose.am-ի տեղեկություններով, ցավալի դեպքը տեղի է ունեցել Դիլիջանում․ Ժիրայր Ավանյանի մոտ կաթված է եղել, որից հետո նա ընկել է աստիճաններից, ապա տեղափոխվել էր հիվանդանոց։