Այսօր առավոտյան մահացել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կրտսեր եղբայրը՝ Անդրանիկ Ղուկասյանը: Վերջինս մահացել է սրտամկանի ինֆարկտից. այս մասին գրում է 1in.am-ը: Ըստ շրջանառվող լուրերի Անդրանիկ Ղուկասյանը երկար տարիներ Ֆրանսիայում բուժվել է թմրանյութերի կախվածությունից:
Անդրանիկ Ղուկասյանը Վարդան Ղուկասյանի այն եղբայրն է, որի որդին՝ 23-ամյա Վահե Ղուկասյանին ձերբակալվել էին ապրիլի 23-ին Գյումրիում` Արտյոմ Կարապետյանի (Շեկո) սպանության կասկածանքով: