▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահվան ելքով ավտովթար Գեղարքունիքի մարզում

Դեկտեմբերի 26-ին, ժամը 16:13-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Մարտունի-Գավառ հատվածի 13-րդ կմ-ին Volkswagen Jetta մակնիշի 88 AO 838 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1991 թ. ծնված Ա. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր՝ 1992 թ. ծնված Դ. Ս.-ը հոսպիտալացվել են Մարտունու ԲԿ, որտեղ Դ. Ս.-ը մահացել է, իսկ Ա. Հ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին