▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահվան ելքով վրաերթ Երևանում

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում 21-ամյա Արման Մուրադյանը իր վարած BMW մակնիշի BH 755 BH համարանիշի ավտոմեքենայով Էրեբունի փողոցում՝ «Երևան Սիթի»-ի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։ Ինչպես  հայտնում է Shamshyan.com-ը` վրաերթի ենթարկվածը՝ 72-ամյա Գայանե Մարկոսյանը, մարմնական վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ 

Դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել նաև BMW-ի վարորդը, ում ինքնազգացողությունը վատացել է։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ 

Մանրամասները` այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին