▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մամ ջան, ներիր». Դավիթաշենի կամրջից տղամարդը իրեն ցած է նետել

shamshyan.com-ը գրում է. Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել:

 Ոստիկանները Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերել են 40-45 տարեկան տղամարդու դի: Պահպանության ոստիկաններն էլ կամրջի վրա հայտնաբերել են բանալիներ, գումար և այլ իրեր, որոք, ըստ ականատեսների՝ կամրջից ցած նետված տղամարդունն են:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կամրջի վրա հայտնաբերված հեռախոսի մեջ նամակ է եղել, որտեղ գրված է՝ Մամ ջան, ներիր:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին