Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:40-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ «Արաբկիր» բժշկական կենտրոն երեխա է տեղափոխվել, ով մահացել է:
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ մահացածը 4 տարեկան աղջիկ է, ով շտապօգնության ավտոմեքենայով նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել ծայրահեղ ծանր ախտորոշմամբ՝ Կիևյան 5 հասցեում գործող թիվ 28 մանկապարտեզից:
Ոստիկանությունը պարզում է մահացած երեխայի ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը 4-ամյա Նատալի Ե-ն է:
***
ՆԳՆ ոստիկանությունից «ՀԺ»-ի հետ զրույցում հաստատել են դեպքը և հավելել, որ երեխայի մարմնի վրա բռնության հետքեր չեն եղել, փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտե:
***
«Առավոտ»-ի տեղեկություններով՝ այսօր թիվ 28 մանկապարտեզից Արաբկիր բ/կ տեղափոխված 4-ամյա երեխայի մոտ դեռ բժշկական կենտրոն չհասած արդեն սրտի կանգ է արձանագրվել: Երեխայի մահվան պատճառը պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Մանկապարտեզի անձնակազմի հետ կատարվել են համապատասխան քննչական գործողություններ: Նույն մանկապարտեզի ծնողների շրջանում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ երեխան ունեցել է սրտի հետ կապված առողջական խնդիրներ: |