▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանկատնից` փողոց...

 

Գյումրիում մինչև օրս պահպանվում են դեռևս երկրաշարժից անմիջապես հետո, նախկին խորհրդային միության տարբեր հանրապետություններից ժամանած շինարարների համար կառուցված փայտաշեն հանրակացարանները, գյումրեցիների լեզվով ասած` «մոդուլները»:
Բնականաբար,  դրանք գրեթե ամբողջովին փթել են, սակայն դրանցում շարունակում են բնակվել տասնյակ անօթևան ընտանիքներ: Եթե նախկինում, օտարազգի շինարարների մեկնելուց հետո, բնակվողների մեծ մասը համարվում էին երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած ընտանիքներ և պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա էին և նախորդ տարիներին նրանցից շատերը բնակարան ստացան, ապա ներկայումս դրանցում բնակվողների գերակշիռ մեծամասնությունը պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն: Այդ «մոդուլներից»  մեկի դատարկ սենյակում էլ հանդիպեցինք 23-ամյա Տիգրանին: Նա մեծացել է  մանկատներից մեկում:  20 տարեկան հասակում մանկատնից դուրս էր եկել ու հայտնվել փողոցում: Իսկ ժամանակավոր կացարանը Գյումրու  քաղաքապետարանի կողմից օրերս էր նրան հատկացվել: 
 Ի դեպ, «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները դատարկաձեռն չէին: Տիգրանին տրամադրվեց Կանադայի «ԳոլոլեանՀիմնադրամի» և ավստրալահայ Արամ Միքայելյանի աջակցութամբ ձեռք բերված օգնությունը:

Գյումրիում մինչև օրս պահպանվում են դեռևս երկրաշարժից անմիջապես հետո, նախկին խորհրդային միության տարբեր հանրապետություններից ժամանած շինարարների համար կառուցված փայտաշեն հանրակացարանները, գյումրեցիների լեզվով ասած` «մոդուլները»:

Բնականաբար,  դրանք գրեթե ամբողջովին փթել են, սակայն դրանցում շարունակում են բնակվել տասնյակ անօթևան ընտանիքներ: Եթե նախկինում, օտարազգի շինարարների մեկնելուց հետո, բնակվողների մեծ մասը համարվում էին երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած ընտանիքներ և պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա էին և նախորդ տարիներին նրանցից շատերը բնակարան ստացան, ապա ներկայումս դրանցում բնակվողների գերակշիռ մեծամասնությունը պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն:

Այդ «մոդուլներից»  մեկի դատարկ սենյակում էլ հանդիպեցինք 23-ամյա Տիգրանին: Նա մեծացել է  մանկատներից մեկում:  20 տարեկան հասակում մանկատնից դուրս էր եկել ու հայտնվել փողոցում: Իսկ ժամանակավոր կացարանը Գյումրու քաղաքապետարանի կողմից օրերս էր նրան հատկացվել:  Ի դեպ, «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները դատարկաձեռն չէին: Տիգրանին տրամադրվեց Կանադայի «Գոլոլեան Հիմնադրամի» և ավստրալահայ Արամ Միքայելյանի աջակցութամբ ձեռք բերված օգնությունը:

«Շիրակ կենտրոն» ՀԿ

 Գյումրի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին