armtimes.com-ի փոխանցմամբ՝ Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ նշանակված կրկնակի դատաբժշկական փորձաքննության արդյունքները ստացվել են: Այս մասին քիչ առաջ մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը՝ հավելելով, որ ըստ կրկնակի փորձաքննության արդյունքների՝ Արամ Մանուկյանը թեթեւ մարմնական վնասվածք է ստացել: Տռուզյանը մեր զրույցում ասաց նաեւ, որ այսօր տուժող կողմը հրավիրվել է քննչական մարմին՝ ծանոթանալու փորձաքննության արդյունքներին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում